Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Իսկ Իրանը տեսականորեն կարող է միջամտել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը փորձի գրավել Սյունիքը»․ «Առավոտ» (տեսանյութ)

Փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվեց դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, ըստ որի՝ կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական գործակցությունը և խորացնում գործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև՝ ժամանակակից սպառազինության և ռազմատեխնիկայի հագեցմամբ։ Դրույթներից են նաեւ՝ «…պայքարել էքստրեմիզմի և անջատողականության դեմ…»․ «Կողմերը զերծ են մնում ցանկացած գործողությունից, այդ թվում երրորդ երկրի միջոցով, ուղղված միմյանց դեմ» եւ այլն։
«Առավոտի» տաղավարում «Առերեսում» հաղորդաշարի հյուրերը՝ «Ազատ քաղաքացի» հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը եւ վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը զրուցել են  նոր ռազմավարական բարեկամության, ու նաեւ, թե ռուս-ուկրաինական պատերազմն ի՞նչ մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար։ 
Մանրամասները տեսանյութում