A
A
Ուղիղ. «Չելսի» - «Լիվերպուլ». Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնի հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում այսօր տեղի կունենա Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Մինյանց հետ կհանդիպեն «Չելսին» և «Լիվերպուլը»:
Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում անցկացրած 25 խաղում վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: «Լիվերպուլը» մեկ խաղ ավելի է անցկացրել և 60 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Թիմերն ընթացիկ մրցաշրջանում արդեն հանդիպել են երկու անգամ, և երկու դեպքում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք` 1:1, 2:2:
«Չելսի» - «Լիվերպուլ» եզրափակիչ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:30-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.