Ֆրանսիան պահանջում է Ռուսաստանի հավաքականին հեռացնել աշխարհի առաջնությունից
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն առաջարկել է Ռուսաստանի ազգային թիմին հեռացնել 2022թ աշխարհի առաջնությունից:
«Ես կողմ եմ, ոչ Ռուսաստանին հեռացնեն աշխարհի առաջիկա առաջնությունից: Իմ կարծիքով սպորտը բարեկամացնում է մարդկանց և թուլացնում է լարվածությունն աշխարհում, սակայն այս անգամ ամեն ինչ շատ հեռուն է գնացել, ուստի սպորտային և ֆուտբոլային աշխարհը չպետք է չեզոք դիրք ընդունի: Հուսով եմ, որ առաջիկայում մենք կդառնանք ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների համարժեք արձագանքի վկան», - ասել է ֆրանսիացի չինովնիկը:
Իսկ ահա եվրոպական 3 երկրներ հրաժարվում են հանդիպել Ռուսաստանի ընտրանու հետ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցումային փուլում: Դրանք են Լեհաստանը, Շվեդիան և Չեխիան:
Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջինն է հրաժարվել խաղալ Ռուսաստանի հետ: Այդ երկրների միջև կայանալիք անցումային խաղը պետք է կայանա մարտի 24-ին: Սույն հանդիպման հաղթողը հաջորդ փուլում պետք է մրցի Շվեդիա - Չեխիա զույգի հաղթողի հետ, մարտի 29-ին: