Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մարզեր Հասարակություն

Ո՞վ կդառնա մարզային «գծատեր». ՏԿԵՆ-ը նոր մրցույթներ է անում (տեսանյութ)

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է միասնական երթուղային ցանց՝ հանրապետությունում միջմարզային տրանսպորտային խնդիրները կարգավորելու համար։

Այսինքն՝ ամբողջ մարզի տրանսպորտային փոխադրումն իրականացնելու է մեկ փոխադրող կազմակերպություն, որը պարտավորվելու է սպասարկել մարզի բոլոր բնակավայրերը։ Ցանցի կայացման համար արդեն իսկ երկու մրցույթ է հայտարարվել, մեկը՝ Կոտայքի, մյուսը՝ Արմավիրի մարզում։ Նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Այվազյանը հայտնել է, որ միասնական երթուղային ցանցի կայացմամբ նաեւ կլուծվի այն խնդիրը, երբ որեւէ ընկերություն սպասարկման հայտ չի ներկայացնում ՝ համարելով երթուղին ոչ շահավետ։

Նման խնդիր կա, օրինակ, Արմավիրի սահմանամերձ գյուղերում։ Ռուզաննա Այվազյանի խոսքերով՝ օպտիմալ երթուղային ցանցի ներդրման արդյունքում որևէ բնակավայր դուրս չի մնալու տրանսպորտային սպասարկումից։ ՏԿԵՆ Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանել է «Ռեգիոն+5»-ի գործընկերների բարձրացրած հարցերին, որոնք հավաքել եւ նրան է ներկայացրել «Ա1+»-ը։