Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Վահագն Դավթյանը արծաթե մեդալ նվաճեց Գերմանիայում

Արթուր Դավթյանը նույնպես մտել է եզրափակիչ փուլ:

 

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և արժանացել արծաթե մեդալի: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եզրափակիչ մտած մեր մյուս մարզիկին` Արսեն Ավետիսյանին, չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել:

 

Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը մտել է հենացատկի եզրափակիչ փուլ և նույնպես կպայքարի մեդալների համար: