Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+asaduryan
A A
Սպորտ

Էրիկ Ասադուրյանը վերապատրաստում է հայ մարզիչներին

«Սարդարապատ» և «Լանս» ֆուտբոլային ակումբների տեխնիկական համագործակցության շրջանակում մեր թիմի երկու մարզիչները` Արմեն Սանամյանը և Արա Նիգոյանը, մեկնել են Ֆրանսիա:

 

Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, նրանք ֆրանսիական ակումբի ակադեմիայի գլխավոր ղեկավար Էրիկ Ասադուրյանի գլխավորությամբ վերապատրաստման ինտենսիվ ծրագիր են անցնում:

 

Հիշեցնենք, որ Էրիկ Ասադուրյանը, որը ծնվել է Ֆրանսիայում, 1996-98թթ հանդես է եկել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 12 խաղ, խփել 3 գոլ: