Բացել լրահոսը Փակել լրահոսը
1076555
A A
Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը կասեցվեց

ԵԽ Նախարարների կոմիտեն կասեցրեց Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին:

Ռուսաստանը շարունակում է մնալ ԵԽ անդամ պետութուն, սակայն զրկվում է Նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից ու մասնակցությունից։

Սա ժամանակավոր սահմանափակում է։ ՄԻԵԴ-ը շարունակելու է գանգատներ ընդունել ընդդեմ Ռուսաստանի։ 

«Ռուսաստանի Դաշնության համար մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընտրված դատավորը նույնպես մնում է դատարանի անդամ, և Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված բողոքները նախկինի պես կքննվեն և կորոշվեն դատարանի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել էր, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է կազմակերպությունից: