A
A
Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին
Աջակցիր «Ա1+»-ինՍտամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ:
Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման աշխատանքների մանրամասների մասին:
Նա հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներին աջակցել է նաև Ստամբուլի քաղաքապետարանը:
«Սարըյերն Ստամբուլի ամենաակտիվ եկեղեցիներից մեկն է: Համաճարակի ընթացքում մեր եկեղեցին փակեցինք, քանի որ դռնփակ էին անցկացվում պատարագները»,-ասել է Սումեն: