A
A
«Արարատ-Արմենիան» վերջին պահին հաղթեց չեմպիոնին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար «Արարատ-Արմենիան»։
Խաղի հիմնական ժամանակում կողմերի չհաջողվեց գոլ խփել, սակայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 6-րդ րոպեին հյուրերի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն գրավեց տանտերերի դարպասը։ Քիչ անց հանդիպումն ավարտվեց՝ 0։1։
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 46 միավոր և էլ ավելի ամրապնդեց դիրքերը։ Նրան հաջորդող «Փյունիկն» արդեն ետ է մնում 11 միավորով։
«Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնության գարնանային հատվածում և այժմ 21 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը