Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դիմում եմ ԱլԳ երկրներին, Հայաստանին, որպեսզի կանգնեն Ուկրաինայի կողքին․ Մարինա Կալյուրանդ (տեսանյութ)

«Այսօրվա հանդիպումը լի է թե՛ ուրախությամբ և թե՛ տխրությամբ։ Այսօր իմ երկիրը՝ Էստոնիան,  նշում է իր անկախության տոնը»։

Այսպես սկսեց իր խոսքը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը։

 «Մենք այսօր արթնացանք այն լուրերով, որ Ուկրաինայում պատերազմ է սկսվել։ Երբ մենք այս քննարկումներն ենք ունենում, Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ ռմբակոծվում են»,-ասաց ԵՄ պաշտոնյան։

Նա ընդգծեց՝ «Չկա ոչ մի արդարացում միջազգային նորմերի՝ ՄԱԿ-ի խարտիայի խախտման համար, չկա ոչ մի արդարացում Հելսինկիի 1975 թվականի համաձայնագրերի խախտման համար։

Չկա ոչ մի արդարացում այլ երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի խախտման համար։ Ուժի գործադրմամբ սահմանները չփոխելու սկզբունքի խախտման համար։ Ուժով սպառնալիքի համար չկա ոչ մի արդարացում»,- ասաց Կալյուրանդը։

Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն փոխելու է  իրավիճակը Ուկրաինայում, այլև ամբողջ եվրոպայի և գլոբալ համաշխարհային անվտանգության իրավիճակը։

«Ես հպարտ եմ լինել ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ, կառույցներ որոնք դատապարտում են ագրեսիան»,- նշեց Մարինա Կալյուրանդը։

Կալյուրանդի խոսքով Հայաստանը նախկինում պատերազմական իրավիճակում էր, ուստի հայ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ պատերազմը երբեք լուծում չէ։

 «Դիմում եմ Արևելյան Գործընկերության բոլոր երկրներին, Հայաստանին, որպեսզի կանգնեն Ուկրաինայի կողքին և ասեն, որ պատերազմը երբեք լուծում չէ»։

Սա այն է,  ինչ ես կրկնել եմ այն ժամանակ, երբ պատերազմ էր նաև Հայաստանում և դա ասել եմ ադրբեջանցիներին նաև»,-ընգծեց պաշտոնյան։