Բացել լրահոսը Փակել լրահոսը
1576855884824943185
A A
Քաղաքականություն

ՀՀ–ում Իրանի դեսպանատունը պատասխանել է ադրբեջանցի պատգամավորներին

ՀՀ–ում Իրանի դեսպանատունը իր թվիթերյան էջում պատասխանել է ադրբեջանցի պատգամավորներին։ Գրառման մեջ նշված է․

«Իրանական արվեստի սիմվոլ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթքի վայր և հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաև ունեցել զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:

Հիշեցնենք, որ Երեւանում գտնվող ադրբեջանցի Թայիր Միրքիշիլին սոցցանցում գրել էր․ «Մենք եղանք «Կապույտ մզկիթում»։ Որքան մեզ հայտնի է, դա Երեւանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։ Չնայած նրա պատերին այլ պետությանը վերաբերող գրություններ կան, նրա պատերը, նրա ճարտարապետությունը, նրա ոգին պատկանում են հենց մեզ։ Մենք զգացինք այդ հարազատությունը, հավատում եմ, որ մզկիթն էլ դա զգաց։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքներն անել այս մզկիթում»: