Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մինչև Պուտինը` Ալիևն Էրդողանի հետ էր հռչակագիր կնքել․ հարցեր են առաջանալու․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված փոխգործակցության մասին հռչակագրում մի հետաքրքիր կետ կա՝ ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա համոզմամբ՝ դա հռչակագրում գրված երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը խոչընդոտող որևէ երրորդ երկրի հետ հարաբերությունների բացառումն է։

«Հարց է առաջանում, այդ երրորդ կողմն ո՞վ է»,-ասում է քաղաքագետը։

«Ակնհայտ է, որ այդպիսի երկիր կարող է հանդիսանալ նախևառաջ Թուրքիան»,-գտնում է Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի դիտարկմամբ, սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված մեկ այլ՝ Շուշիի հռչակագիրն ու այս նոր հռչակագիրը իրար հակասում են։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ այդ հակասությունների առաջացման ժամանակ, դեռ հարցական է՝ ասում է նա։

«Վարչապետը պաշտոնական այցով հրավիրվել է Ռուսաստան։ Այնտեղ ևս սպասվում է համանման հռչակագրի ընդունում նույնաբովանդակ դրույթներով»,-կարծում է Ստեփան Դանիելյանը։

«Սա ռեգիոնալ պայմանագիր է, և Ռուսաստանը փորձում է դաշնակցային հարաբերություններ ստեղծել Հարավային Կովկասի հետ»,- ընգծում է քաղաքագետը։

Խոսելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, քաղաքագետը կարծում է, որ այս հարցում ներքին կարգով մեծ առևտուր է գնում Ուկրաինայի հաշվին։

«Ուկրաինան զիջում են Ռուսաստանին․ հարցը հետևյալն է՝ ինչի դիմաց»,-ասում է Ստեփան Դանիելյանը։