Բացել լրահոսը Փակել լրահոսը
omikron
A A
Հասարակություն

Զգույշ եղեք Օմիկրոնի ծանրության մասին ենթադրություններ անելիս

Հարկավոր է զգույշ լինել նոր կորոնավիրուսի Օմիկրոն տարատեսակի ծանրության մասին ենթադրություններ անելիս: Հարավաֆրիկյան Հանրապետությում, որտեղ գրանցվել էին Օմիկրոնի առաջին դեպքերը, կատարված նախնական ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Օմիկրոնով վարակվելու դեպքում հիվանդությունը կարող է ունենալ ավելի թեթև ընթացք: Այս տարատեսակով վարակվելը կապվում է հոսպիտալացվելու կամ Քովիդ-19-ի ծանր ընթացք ունենալու ավելի նվազ ռիսկերի հետ՝ համեմատած Դելտա տարատեսակով վարակվելու հետ: 

Այնուհանդերձ, հետազոտությունը նաև փաստում է, որ Օմիկրոնով վարակված հոսպիտալացված պացիենտների ավելի քան մեկ հինգերորդը (21%) ունեցել է հիվանդության ծանր ելք: Հատկանշական է, որ այս համամասնությունը կարող է էականորեն աճել այն երկրներում, որտեղ ժողովրդագրական պատկերը և պատվաստման ցուցանիշներն այլ են (Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչության մեծամասնությունը երիտասարդ են):

Ավելին, քանի որ Օմիկրոնը ավելի արագ է տարածվում, նույնիսկ հիվանդության միջին վիճակագրորեն ավելի թեթև ընթացքի դեպքում զանգվածային հիվանդացությունը շարունակում է ստեղծել ծանր սոցիալական և առողջապահական բեռ բնակչության ցածր աշխատունակության և հյուծվածության, ինչպես նաև բուժաձնակազմի պակասի հետևանքով: Չնայած նրան, որ նախնական տվյաների համաձայն Օմիկրոնը հարուցում է ավելի թեթև ընթացքով Քովիդ-19, քան Դելտա տարատեսակը՝ ճիշտ չէ եզրակացնել, որ այս տարատեսակը ունի պակաս ազդեցություն առողջապահական համակարգի և հասարակության առողջության վրա:

 Աղբյուր՝ chsr.aua.am