Քաղաքական մեծամասնությունը վավերացնում է «Շուշիի հռչակագիրը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵկեք արձանագրենք, որ արդեն երկրորդ անգամ, երկրորդ կարևորագույն հարցի հետ կապված՝ քաղաքական մեծամասնությունը ձախողեց ԱԺ արտահերթ նիստը։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը» դատապարտելու օրակարգի տապալմանը՝ նշելով, որ առաջնային մանդատ ստացած ԱԺ-ն պարտավոր է իր վերաբերմունքն արտահայտել այդ հակահայկական փաստաթղթի վերաբերյալ։
«Քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»,- ասաց Սաղաթելյանը և շեշտեց, որ այն ՀՀ քաղաքացիները, ովքեր կասկածում էին, որ այս իշխանությունը կապ և առնչություն չունի Արցախի և հայ ժողովրդի շահերի հետ՝ սա ևս փաստ է։
Հիշեցնենք՝ այսօր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որ ՀՀ ԱԺ-ն դատապարտի Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված «Շուշիի հռչակագիրը»։
Նշենք՝ «Քաղաքացիական պայմանագիրը» չէր ներկայացել ԱԺ արտահերթ նիստին։
Մանրամասները՝ տեսանյութում։