Չենք կարողացել անվտանգային համակարգի մակարդակը բերել նրան, որ խուսափեինք պատերազմից․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյժմ որևէ արձագանք չկա։ Տեքստը ուսումնասիրելուց հետո արձագանքը չի ուշանա։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով երեկ կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ ստորագրած փաստաթղթին։
Հարցին՝ Ադրբեջանը իր հարաբերություններն ավելի է լավացնում ՌԴ-ի հետ, դա չի՞ նշանակում, որ այստեղ Հայաստանի բացթողումը կա՞, Հակոբ Արշակյանն արձագանքեց, որ յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքն է միջազգային հարաբերությունները զարգացնել այնպես, ինչպես հարմար են գտնում։
Արշակյանը խնդրեց հարգել բոլոր երկրների սուվերեն իրավունքը։
Լրագրողները տարաբանույթ հարցեր հնչեցրեցին ԱԺ փոխխոսնակին, ինչին ի պատասխան Արշակյանը հիշեցրեց ընդդիմության անցած ճանապարհը՝ հասնելով հեղափոխական Հայաստան։
«Չենք կարողացել անվտանգային համակարգը, բանակի հագեցվածության մակարդակը բերել նրան, որ խուսափենք 44-օրյա պատերազմից»,- ասաց Արշակյանը՝ նշելով, որ պատերազմի հետևանքը եղել է ընդդիմադիրների կոռումպացված լինելը, ժողովրդի ձայնը գնելով՝ իշխանություն լինելը և այլն։
Մանրամասները՝ տեսանյութում։