Բացել լրահոսը Փակել լրահոսը
5d725311a4b9fa31e9f55c7925cd67b0.0
A A
Քաղաքականություն

Աստված մի արասցե, որ Ալիևի այս պահանջը ևս իշխանությունները կատարեն. Մետաքսե Հակոբյան

Այսօր յուրաքանչյուրս կարող է շնորհավորել, ողջունել Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը, և կարծում եմ, որ մեզանից լավ ոչ ոք չի պատկերացնում այն ցնծությունը, որ հատարվում է այդ երկու հանրապետություններում, բայց կարծում եմ, որ Արցախի իշխանությունները պետք է փոքր ինչ քննադատական մոտեցում ցուցաբերեն,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ՌԴ-ի կողմից անկախության ճանաչման փաստը ողջունելուն։

Արցախցի պատգամավորը նկատում է, որ պետք է 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները ճանաչեին Արցախի անկախությունը,որ կկարողանային մեղմացնել կամ կանխել այն հումանիտար աղետը, որ տեղի ունեցավ Արցախում։

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությամբ դատապարտել  է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին և Հայաստանի երկու նախկին նախագահներին Ադրբեջանի կողնից հետախուզում հայտարարելը:

ԱՀ ԱԺ պատգամավորն ասաց, որ այս հայտարարությունն առավել քան ուշացած է և նկատեց, որ տեքստի վերջին հատվածում կրկին խոսվում էր խաղաղության օրակարգի և իրենց կառուցողական տրամադրվածության մասին։ «Ես այստեղ որևէ դատապարտություն, որևէ կոնկրետ խոսք չտեսա, բացի մեկ նախադասությունից»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

ԱՀ ԱԺ պատգամավորին չի զարմացրել ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանն ըստ 2020թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ պետք է հանի զորքը Արցախից։

«Այս իշխանությունների օրոք ինչ -որ տեղ նաև ընկալելի է Ալիևի պահանջը, որովհետև պահանջներ դնողն Ալիևն է և այդ պահանջը արդեն երկար ժամանակ կա օրակարգում»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ չի կարծում,թե Հայաստանը պետք է հակակշիռ խոսք ասի։

«Ուղղակի, Աստված մի արասցե, որ Ալիևի այս պահանջն այս իշխանությունները կատարեն, բայց կարծում եմ, որ չկա Ադրբեջանի կողմից մի պահանջ, որ ՀՀ ներկայիս իշխանությունը չի կատարել առ այսօր»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, երբ շոշափվում էր Արցախի հարցը,արդեն իսկ Հայաստանի գործոնը դուրս էր եկել։

«Երկու պետությունների ղեկավարները քննարկում էին Արցախի ճարցը, որի լուծումը իրենք են տալու և խոսք չկար Հայաստանի մասին։ Այլևս այդ գործընթացում չկա Հայաստանը», ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Նրա կարծիքով՝ սա, ցավոք, ՀՀ իշխանությունների ընտրությունն ու որոշումն է, իսկ Պուտին ու Ալիևը իրենց որոշումները փոխանցելու են Հայաստանին։

Պատգամավորը նշեց նաև, որ այս ամենը պետք է գիտակցեն Արցախի իշխանությունները։

Հիշեցնենք՝ տեղի էունեցել Պուտին-Ալիև հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հարցը։