Բացել լրահոսը Փակել լրահոսը
274295404_635041641118365_4676812256586241967_n
A A
Քաղաքականություն

Փաստաբանի դեմ հարուցված դատական գործերը միավորվեցին

«Իմ նկատմամբ քրեական հետապնդումը իրավական չէ, այլ քաղաքական պատվերի շրջանակում ապօրինի գործընթաց» ,-ասում է  փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Ըստ նրա՝ պատվեր իջեցնողները եւ կատարողները իր ազատորեն արտահայտվելու իրավունքին են խոչընդոտում։

 Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միանգամից երկու հոդվածներով ամբաստանյալի աթոռին է։  Նա երկու անգամ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Երկու գործերով էլ տուժողը Նիկոլ Փաշինյանն է։

Մի գործը գտնվում է Վաչե Մարգարյանի վարույթում, մյուսը' Կարեն Ֆարխոյանի։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստին դատախազ Ասատրյանը միջնորդեց երկու գործերը միավորել։ 

Ըստ դատախազի' մյուս գործը դատարանում է 2012 թ մարտ ամսից։ Պաշտպանական կողմը եւս չառարկեց միջնորդության դեմ։ Ամբաստանյալի աթոռին հայտնված Մուշեղ Շուշանյանը պնդեց' իրավական դիրքորոշում արտահայտելուց զերծ է մնալու.

Կողմերին լսելուց եւ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց բավարարել միջնորդությունը եւ գործն ուղարկել' արդեն դատաքննության ընթացքում գտնվող մյուս գործին միացնելու համար։