A
A
753 նոր դեպք․ 16 մահ․ օրվա կորոնաթվերը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 753-ով և դարձել 416510: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 12408 մարդ (-1341), կատարվել է 2870459 թեստավորում (+5 588), առողջացել են վարակվածներից 394155-ը (+2075): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 16-ով և դարձել 8354։
Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 3-ով ու կազմել 1593։