Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ուզում եք դուք ձե՞զ համոզեք, թե՞ ուրիշներին․ Արման Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորներին (տեսանյութ)

Ես արդեն չեմ հիշում, թե քանի անգամ են ադրբեջանցի գործընկերները իրենք իրենց փորձում ապացուցել, որ այս խնդիրը ավարտված է։

Այսպես արձագանքեց իշխանական պատգամավոր Արման Եղոյանը՝ հակադրձելով Ադրբեջանից ժամանած պատգամավորներին ԼՂ կոնֆլիկտի հանգուցալուծման առնչությամբ հնչեցրած դիտարկումներին։

Եղոյանն ասաց, որ խնդիրը լուծված չէ և իրադրությունը դեռ լարված է և որպես խոսքերի ապացույց,  ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց եկեղեցիներից հայկականության հետքը մաքրելու ադրբեջանական գործողությունները։

Արման Եղոյանը,  առիթն օգտագործելով,  այս ամենի մասին տեղեկացրեց Եվրոպայից ժամանած գործընկերներին՝ հիշեցնելով Նախիջևանի այսօրինակ գործընթացների մասին՝ սրանից տասնամյակներ առաջ։

ՔՊ-ական պատգամավորը ադրբեջանցի պատվիրակներին հորդորեց նայել քարտեզին ու կտեսնեն Հարավային Կովկասում հայերի դարավոր գոյությունը և հարց տվեց ադրբեջանցի պատգամավորներին՝ ուզում եք դուք ձե՞զ համոզեք, թե՞ ուրիշներին։

Հիշեցնենք՝ այսօր Երևանում ընթանում է Եվրանեթս խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում։