Բացել լրահոսը Փակել լրահոսը
274086895_313090114189870_1764590416028235455_n
A A
Պաշտոնական

ՄՊՀ-ն հրապարակել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրություն: ՄՊՀ-ն հայտնում է, որ ծառայությունները բաժանվել են հետևյալ խմբերի՝

Ցածր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ռենտգեն, ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտություններ).

2020 թվականին ուլտրաձայնային հետազոտություններ մատուցել են 191 ընկերություններ։

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականի 2019 թվականի համեմատ 17․1 % աճել են ռենտգեն հետազոտությունները։

Մամոգրաֆիկ ծառայություններ մատուցել են 12 ընկերություն․ 2020 թվականին նման հետազոտությունների թիվը աճել է 40․8 %-ով։

Մամոգրաֆիկ ծառայությունները մտնում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմի մեջ և պետության կողմից փոխհատուցվող արժեքը 10 000 դրամ է։

Բարձր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ՀՏ, ՄՌՏ և Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ)․

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՀՏ) մատուցում են 32 բուժհաստատություն, որոնցից 24-ը տեղակայված են Երևանում։ Երևանում մատուցվել է ՀՏ ծառայությունների 90․1 %։ ՀՏ ծառայությունների շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Գինը տանատվում է 25 000-ից 50 000 դրամի սահմաններում։

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՄՌՏ)

2020 թվականին ՄՌՏ ծառայություն մատուցվել է 11 տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնցից միայն երկուսն են գործունեությունը իրականացնում Երևան քաղաքից դուրս՝ Դիլիջան և Գյումրի քաղաքներում։ ՄՌՏ հետազոտությունների դեպքում գները տատանվում են 30 000-ից մինչև 100 000 դրամի միջակայքում։ Պետության կողմից փոխհատուցման դեպքում տրամադրվում է 25 000-60 000 դրամ։

Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ մատուցել է 3 ընկերություն․ իրականացվել է 1405 ռադիոնուկլիդային հետազոտություն՝ նախորդ տարվա 1446 հետազոտության դիմաց։ Պետության կողմից հետազոտության արժեքն է 46 000 դրամ, իսկ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների գինը տատանվել է 30 000-ից 50 000 դրամի շրջանակներում։