Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գեներալի ուսադիրովները մասնակիցներ են․ ընդդիմությունը մենք ենք, իրանք չեն․ Սամվել Բաբայան (տեսանյութ)

Իրենք ընդդիմություն չեն։ Մեկը գործող իշխանությունն է, մյուսն էլ՝ սրանից չորս ամիս առաջ իշխանությունն էր։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱՀ «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն՝ անդրադառնալով պատերազմին մասնակցած և այսօր իրենց ընդդիմություն հայտարարածներին։

«Նրանք ընդդիմություն չեն կոչվում։  Հանձնաժողովը, երբ հրավիրի այդ խոսողներին, այ նրանք, ովքեր գենարալի ուսադիրներ ունեն, որ գան, դուք տեսնելու եք, որ իրենք ընդդիմություն չեն, իրենք մասնակից են»,- ասաց Սամվել Բաբայանը և նշեց, որ ինքը ցանկանում է շեշտը ճիշտ դնել։

«Իրենք բոլոր առումներով մասնակից են։ Իրենցից մեկը չկա, որ չի եղել ռազմի դաշտում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով․ «Հանգիստ եղեք, ընդդիմությունը մենք ենք, իրենք չեն։ Իրենք մասնակից են»։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստն էր։ Սամվել Բաբայանը 11 արտախորհրդարանական ուժերից այն 3 քաղաքական գործիչներից մեկն է, որը ընդգրկված է հանձնաժողովում։ Մանրամասները՝ տեսանյութում։