Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Եթե Ուկրաինայում տեղի ունենա պատերազմ, այստեղ այլ վատ սցենար կա մեզ համար․ Արմեն Պետրոսյան (տեսանյութ)

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը նշեց, որ այն միջանկյալ լարվածության փուլում է և հավանական համարեց, որ կողմերն ի վերջո հետ կքաշվեն։

Փորձագետը խոսեց Դոմբասի անջատողականների հանրապետությունների անկախության ճանաչման, ռուս-ուկրաինական հակամարտության՝ ռազմական գործողությունների վերաճման դեպքում մեր հարևան Թուրքիայի վարած քաղաքականության հնարավոր զարգացումների, ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանի և մեր տարածաշրջանի վրա դրա հետևանքների, ինչպես նաև ռազմական լայնածավալ գործողությունների պարագայում Հայկական զինված ուժերի՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասնակցության մասին։

«Եթե Աստված մի արասցե, այնուամենայնիվ, իմ կանխատեսումները սխալ դուրս գան, և ՈՒկրաինայում տեղի ունենա մեծ պատերազմ, այստեղ այլ վատ սցենար կա մեզ համար»,- ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։