A
A
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին կրկին ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե փետրվարի 14-ին և 15-ին ՀՀ ԶՈՒ ստսորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան և արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։