Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինասի որմնանկարները` կառավարությունում

Պաշտոնական
59fcebf70ca77d555969dff90ca7b409

Այսօր ՀՀ կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։

ՀՀ կառավարության 2010թ. հունիսի 17-ի որոշման համաձայն` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ ձեռնամուխ է եղել Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող հիշյալ որմնանկարների վերականգնման ծրագրի իրականացմանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` շնորհավորելով նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել որմնանկարների վերականգնման աշխատանքներն իրականացրած հայ և իտալացի մասնագետներին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին, որոնց մասնակցությամբ արվեստի այս գլուխգործոցները տարանջատվել են Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատերից, ջանասիրաբար վերականգնվել և ապա տեղափոխվել ու տեղադրվել կառավարության շենքում։

Առաջիկայում կառավարության խորհրդակցությունների դահլիճը հասանելի կլինի նաև մեծ նկարչի արվեստի երկրպագուների համար։