Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պֆայզեր
A A
Հասարակություն

«Ֆայզեր» պատվաստանյութն արդեն Հայաստանում է

«Ֆայզեր» պատվաստանյութը հասել է Հայաստան: Տեղեկությունն «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեցին Առողջապահության նախարարությունից նշելով՝  պատվաստանյութն արդեն օդանավակայանում է։

«Պատվաստանյութի քանակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կտարածվի և պատշաճ կիրազեկվի հանրությանը», -հայտնեցին գերատեսչութունից։ Հիշեցնենք՝ անցած շաբաթ «Ա1+»-ը առողջապահության նախարարությունից տեղեկացել էր, որ մոտ օրերս «Ֆայզեր» պատվաստանրութը կհասնի Հայաստան։