Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փորձում են սպանել Նարեկ Մանթաշյանին․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Եվրամիության դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ իրենց բողոքի ձայնը հղեցին եվրոպական կառույցներին, Հայաստանում, ըստ իրենց, քաղաքական հայացքների համար հետապնդվող և կալանքի տակ պահվող անձանց ուշադրությունից դուրս թողնելու համար։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իշխանությունները իրենց քայլերով փորձում են սպանել  «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին։

«Այս իշխանություններին, եթե թվում է, որ իրենք ունեն տարբեր, կասկածելի առաջնահերթություններով կառույցների աջակցությունը, կկարողանա՞ն խաբել բոլորին»։

Մամիջանյանը հարցադրում արեց թե ու՞ր էին եվրոպական կառույցները, երբ մեր եղբայրների նկատմամբ նույնիսկ պատերազմի համար անմարդկային վերաբերմունք էր դրսևորվում։

Նրա խոսքով՝ այդ կառույցները լուռ են նաև հիմա, երբ Արցախյան երեք պատերազմներին մասնակցած հերոսի նկատմամբ կիրառվում է կալանք։

«Ու՞ր են եվրոպական կառույցները, երբ այս պահին ընդդիմադիր Նարեկ Մանթաշյանին փորձում են պարզապես սպանել»։

Նրա խոսքով՝ կուսակցությունների ղեկավարներին փակի տակ պահելը ունի մի պատճառաբանություն՝ «որովհետև իրենք հայրենասեր են»։

«Մենք նման բան մեր երկրում թույլ տալ կարո՞ղ ենք»․ բղավեց Մամիջանյանը,
«Ո՜չ» բղավեցին ակցիայի մասնակիցները։