Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սա անարգանք է կառավարության անդամների կողմից․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Պարո՛ն փոխնախարար, ուզում եմ զայրույթ հայտնել Ազգային ժողովին։ Երկրորդ օրն է՝ զեկուցվել է 10-ը հարց, որոնցից մի քանիսը սահմանադրական օրենքներ են։ Եվ կառավարության ոչ մի անդամ «լայաղ» չի արել գալ ԱԺ ինքը հարցը զեկուցի։ Սա պարսավելի և անընդունելի պրակտիկա է կառավարության անդամենրի կողմից։

ԱԺ-ում՝ Կառավարության կողմից ներկայացաված ՀՀ և Եվրոպական միության միջև «Հորիզոն Եվրոպա հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերի» ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը քննարկելու ժամանակ դիմելով զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

«Ես ինքս փոխնախարար եմ եղել և դրա համար անձնական ոչ մի բան, լա՞վ։ Բայց կառավարության անդամների կողմից սա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։