Բացել լրահոսը Փակել լրահոսը
գերիների վերադարձ 8
A A
Քաղաքականություն

Հայտնի են հայրենիք վերադարձած գերիների անունները․ նրանցից 4-ը Շիրակի մարզից են (տեսանյութ)

Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝ ներկայացնելով անուններ.

Տարզյան Սարգիս

Բալայան Վարդգես

Պետրոսյան Արմեն

Բաբայան Արթուր

Սարգսյան Հմայակ

Գալոյան Գուրգեն

Կյուրեղյան Գրիգոր

Մալոյան Վաղարշակ

 

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ գերիներին վերադարձնող օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ  ընտանիքի անդամների հետ։

Վերադարձածներից 4-ը՝ Սարգիս Թարզյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մալոյանը, Շիրակի մարզից են։