Freedom House-ը դատապարտում է Փաշինյանին վիրավորելու համար Հայաստանի քաղաքացուն տուգանելու փաստը
Աջակցիր «Ա1+»-ինFreedom House-ը մեծապես մտահոգված է ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով։ Այս մասին հայտնում է կազմակերպությունը։
Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և երկյուղալի ազդեցություն է գործում ազատ խոսքի համար։
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որի կողմ է Հայաստանը։
We are concerned with the first conviction of an Armenian citizen under a new law criminalizing “serious insults” of government officials. This shows a clear degradation of democratic norms and creates a chilling effect for free expression in Armenia. https://t.co/HkUJNZ3wfp
— Freedom House (@freedomhouse) February 4, 2022