Բացել լրահոսը Փակել լրահոսը
փետրվար
A A
Պաշտոնական

Ինչ եղանակ է կանխատեսվում փետրվար ամսին

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել: Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին:

Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում: Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:

◼️ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C:

◼️ Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C:

◼️ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -6...-8°C:

◼️ Լոռու մարզում՝ -2...-4°C, Տավուշի մարզում՝ -1...+1°C:

◼️ Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-2°C, լեռնային շրջաններում` -6...-8°C:

◼️ Սյունիքի հովտային շրջաններում +2...+3°C, նախալեռնային շրջաններում` -2...-4°C:

◼️ Արցախի հովտային շրջաններում կանխատեսվում է +2...+3°C, նախալեռնային շրջաններում` 0...-2°C: