Բացել լրահոսը Փակել լրահոսը
272782816_5228799833819011_4471677513322900688_n
A A
Պաշտոնական

Բնակարանամուտ Մարտակերտում

Հունվարի 31-ին բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում, որտեղ սոցիալական կարևորագույն խնդրի լուծման հանգրվանին են հասել ՊԲ-ի գործող և պահեստազորի ևս 35 զինվորականներ: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Նոր բնակարանների վկայագրերը անձամբ հասցեատերերին է հանձնել և շնորհավորանքի խոսքեր ուղղել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը:

Բնակարանները հատկացվել են ՊԲ-ի գործող հերթացուցակի համաձայն՝ վիճակահանության միջոցով: Նոր բնակարանները տրամադրվել են հիմնականում նորակառույց շենքից, կառուցված են տիպային չափորոշիչներին համապատասխան և ապահովված կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

Հաշվի առնելով խնդրի ՝ անչափ զգայուն լինելու հանգամանքը և արդարության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, գործընթացը խստագույնս վերահսկվում է բանակի հրամանատարության ու ոլորտի պատասխանատուների կողմից: