Բացել լրահոսը Փակել լրահոսը
272810207_10158198029527120_7191545340429192305_n
A A
Հասարակություն

Պարանոցի կոտրվածք վիրտուալ իրականության պատճառով

Գերմանացին VR (virtual reality) սաղավարտով խաղալիս կոտրել է պարանոցը։ Նա 4 ժամ է անցկացրել խաղի մեջ՝ գրում է Gazeta.ru-ն։ Անընդհատ շարժումների ընթացքում նրա պարանոցի հիմքում գտնվող ուղղապարաններից մեկը չի դիմացել ու ճաքել է։

Մանսագետները վստահ են, որ սա առաջին դեպքն է, երբ մարդը կոտրված է ստանում վիրտուալ իրականության պատճառով։ Այժմ տղամարդը ստիպված է 6 շաբաթ հատուկ սեղմակապ կրել․ նրա կոտրվածքը լիովին կբուժվի մոտ երեք ամսից:

Նշենք, որ VR սարքերը հնարավորություն են տալիս հայտնվել վիրտուալ եռաչափ տարածությունում, ինչը VR սարքերով խաղեր խաղալը շատ ավելի տպավորիչ է դարձնում։