Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մերկասառույց 1
A A
Պաշտոնական

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։