Բացել լրահոսը Փակել լրահոսը
4f-1-2601-550
A A
Պաշտոնական

Ռուսաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Սև ծովում

«ՌԴ Սևծովյան նավատորմի ավելի քան 20 նավ զորավարժությունների համար մտել է Սև ծով»։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սևծովյան նավատորմի կազմում  եղած նավերը, մարտական ​​նավակները և օժանդակ նավերը լքել են Սևաստոպոլի և Նովոռոսիյսկի բազաները, որից հետո տեղակայվել են նշանակված տարածքներում։

Նախարարությունից հայտնել են, որ վարժանքներում ներգրավված են ֆրեգատներ, պարեկային նավեր, փոքր հրթիռային նավեր և հրթիռային նավակներ, դեսանտային նավեր, փոքր հակասուզանավային նավեր և ականակիրներ։