Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով էր արտահայտվել․ Սիսակ Գաբրիելյանը մանրամասնում է (տեսանյութ)

Թեկնածուի կողմից եղան վիրավորական արտահայտություններ հանձնաժողովի մի քանի անդամների՝ այդ թվում իմ նկատմամբ, և ես ընդատեցի նիստը։ «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նշենք, որ դրանից առաջ Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված ՀՌՀ անդամի թեկնածու Ռուբիկ Հակոբյանի հետ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչեցին փոխադարձ վիրավորական արտահայտություններ։

Պատգամավորը նշեց, որ նախորդ 2 նիստերում ևս թեկնածուն հանդես էր եկել վատ վարքով և հանձնաժողովի բոլոր անդամների համար անընդունելի էր թեկնածուի այս վարքը։

«Ալկոհոլ օգտագործած, փնթի բառապաշարով արտահայտվելը, իմ կարծիքով, միայն ու միայն հարվածում է հենց ընդդիմությանը, և երբ ես ասում էի սա խուլիգանություն է, ընդդիմությունից ոչ մեկ չէր հակադարձում ինձ»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Ըստ պատգամավորի՝ Ռուբիկ Հակոբյանի նման պահվածքը հարված է հասցնում Ազգային Ժողովի ինստիտուտներին և հենց «Հայաստան» դաշինքին։

Մանրամասները՝ տեսանյութում։