Բացել լրահոսը Փակել լրահոսը
215426776_191442156325041_3198999414494260824_n
A A
Պաշտոնական

Վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը չի արծարծվել ՄԻՊ-ի զեկույցում․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է զեկույց հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
Ցավում եմ, որ վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը որ իրականացվել է այս ոլորտում գրեթե չի արծարծվել զեկույցում։
Առաջիկայում հանգամանալից կանդրադառնանք զեկույցում տեղ գտած բոլոր հանգամանքներին և համապարփակ կներկայացնենք իրականացված աշխատանքները։
Այժմ մի քանի կետ այն մասին թե ինչ է փոխվել 2018թ-ից հետո.
 
✅ Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը ամբողոջովին վերափոխվել են և արժանացել են նաև ՄԻՊ բարձր գնահատանքի։
 
✅ Առաջին անգամ Հոգեկան առողջության ազգային կենտրոնը ընգրկվել է կապիտալ ծախսերի ծրագրում և պետությունը գումարներ է հատկացրել ամբողջական վերակառուցման համար։ Աշխատանքները մեկնարկել են 2021թ։ Մինչ այդ մի շարք վերանորոգման և կահավորման աշխատանքներ են արվել ապահովելու պացիենտներին հնարավորինս պատշաճ կենցաղային պայմաններով՝ նոր զուգարաններ, լոգասենյակներ, մահճակալներ, սպասք, սպիատկեղեն և այլն։
 
✅Ամբողջապես վերանայվել է սննդակարգը և ապհովվում է ըստ նորմատիվների։
 
✅Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, ուր տարիներ ի վեր մարդիկ անգամ անձնագիր հանելու հետ կապված խնդիրներ են ունեցել լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել, թե դեղորայքի տրամադրման, սննդակարգի փոփոխության, սպիատեղենի, հագուստի հանգստի ռեժիմի, հոգեբանական նոր ծառայության ներդրման , ջերմոցի կառուցման և այլ մասերով։ Առաջիկայում կվերանորոգվի խոհանոցը։
 
✅Երկար տարիներ պացիենտները չեն ունեցել հնարավորություն օգտվել գործիքային և լաբորատոր հետազոտոթյուններից, ատամնաբուժական ծառայություններից և այլ բժշկակական միջամտություններից, որոնք հասանելի են այսօր։
 
✅Փոփոխվել են զսպման միջոցների կիրառման միջոցները և իրավական կարգավումները։
 
✅Կանոնակարգվել է ոչ հոժարակամ բուժման մեխանիզմները և դրանց վերահկման միջոցները։
 
✅Կանոնակարգվել է պացիենտների կենսաթոշակների ստացման հարցերը։
 
✅ Ի վերջո Հայաստանում բացվել է ամբողջովին վերանորոգված, հագեցված և մասնագիտական ներուժով համալրված մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունք Ավան հոգեկան առողջության տանը։
 
Արդյոք հոգեկան առողջության առումով դեռ խնդիրներ և մարտահրավերներ կան՞ իհարկե այո և մենք քայլ առ քայլ լուծելու ենք դրանք, բայց այս ոլորտում երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել և դա պատշաճ չարձանագրելը և ասել "2018թ.-ից հետո նույն իրավիճակն է" մեղմ ասած ազնիվ չէ։