Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը շատ բարդ խնդիր է․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը շատ բարդ խնդիր է․ Անդրանիկ Քոչարյան Նախագահը երբ ուզեր, կարող էր հրաժարական տալ։ Բացատրություն պետք է ստանալ ՀՀ առայժմ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանից։ Հայտարարության տեքստը պետք է ուշադիր կարդալ։ Այնտեղ նշված են պատճառները։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ես կարծում եմ՝ սկսած առողջականից, վերջացրած այլ ընտանեկան խնդիրներ կարող են դեր ունենալ իր հրաժարականի համար, որովհետև սա առաջին անգամը չի, սա երրորդ անգամն է։ Հիշում եք, որ պարոն Սարգսյանն այդպիսի առիթներ ունեցել է՝ վարչապետի պաշտոնից, դեսպանի պաշտոնից, նախագահի պաշտոնից։ Այնպես, որ նախագահի որոշումների տրամաբանությանը հետևելը շատ բարդ խնդիր է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։