Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարծում եմ՝ նախագահը ինքնուրույն է կայացրել այդ որոշումը․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր ճեպազրույցում անդրադարձավ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի հայտարարության դրդապատճառներին։

Նա նախ ընդգծեց, որ նախագահն ինքն է որոշում շարունակել, թե թողնել պաշտոնավարումը։

Թորոսյանի համար նախագահի բերած փաստարկները տարօրինակ են։ Պատգամավորը հիշեցրեց է, որ հանրապետության նախագահը 2015 թվականի փոփոխված սահմանադրությամբ ուրիշ կարգավիճակ ունի՝ խորհրդարանական կառավարմամբ երկրներում նախագահը սովորաբար արարողակարգային և հավասարակշռությունը պահելու գործառույթ ունի և ոչ ավելին։ Նախագահը չի որոշում՝ ով լինի նախարար, փոխվարչապետ՝ ասում է Թորոսյանը։

Ըստ նրա՝ Սարգսյանը այս մասին գիտեր թե՛ նախագահ ընտրվելու ժամանական, և թե՛ պաշտոնավարման չորս տարիներին։

«Ես իհարկե հարգում եմ Արմեն Սարգսյանի որոշումը, անձամբ իր հետ առիթ եմ ունեցել աշխատել որպես նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- նշեց պատգամավորը։

Թորոսյանի կարծիքով՝ այնուամենայնիվ որոշումը նախագահինն է։ Նա ընդգծեց՝ չի կարծում, որ տեղի ունեցողը աշխարհաքաղաքական համատեքստում է, և իր կարծիքով՝ նախագահն այդ որոշումը կայացրել է ինքնուրույն․ «Ես հարգում եմ նախագահի կարծիքը, բայց ոչ բոլոր հարցերում եմ կիսում այն»։

Պատգամավորի խոսքով, ինքն էլ՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ բան չի կարող անել և ունի սահմանափակ լիազորություններ։