Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զանգ ստացա․ առաջիկայում Սոթքում խնդիրներ են ունենալու․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկմանը ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց․ «Մենք խոսում ենք մի ինստիտուտի մասին, որն այսօր աշխարհին Հայաստանը ներկայացնում է բավականին բարձր մակարդակով»։

Թովմասյանն ասաց․ «Հայաստանի ՄԻՊ գրասենյակը ՄԱԿ-ում ունի ամենաբարձր նշաձողը։ Սա կարևոր մարտահրավեր է նոր թեկնածուի համար, որպեսզի առնվազն պահպանի այս նշաձողը։»

Պատգամավորի խոսքով, քանի դեռ կոնկրետ գործիքակազմի կիրառմամբ մարդը ինքը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած դեկլարատիվ բնույթի հայտարարություններն առանց փաստերի մնալու են օդում կախված։

Դիմելով «Իմ Քայլը» դաշինքի ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին,  նա կարևորեց, որ նոր ՄԻՊ-ը չպետք է միայն հայտարարություններով սահմանափակվի, այլ պետք է կիրառի իրեն վերապահված գործառույթների ողջ շրջանակը։

Հետպատերազմյան Հայաստանում, Թովմասյանի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները փոխվել են։

Պատգամավորն ասաց, որ օրերս եղել է Գեղարքունիքի սահմանին մոտ գտնվող տարածքներում։

«Մարդիկ ունեն կենսական իրավունքների պաշտպանության խնդիր։ Մարդիկ ունեն ապրելու և կյանքի իրավունքի խնդիր, ունեցվածքը պահելու խնդիր։ Թշնամին 8 համայնքում 80 գլխից ավել անասուն է հափշտակել։ Նրանցից հափշտակված միակ ապրուստի մասով չկա տեղաշարժ»,-հայտարարեց պատգամավորը։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ նշված հատվածներում լույսերով գիշերվա ժամերին թիրախավորվում են քաղաքացիների տները։

Ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Եկեք իրականության աչքերին նայենք ուղիղ՝ կոչ արեց Թովմասյանը հավելելով, որ առաջնագծում կա արժանապատիվ կյանքի խնդիր։ Մանրամասները՝ տեսանյութում։