Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բացառում եմ ճնշումները․ Խաչատուր Սուքիասյանը՝ նախագահի հրաժարականի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել անհայտ պատճառներով։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։

«Երբ նա ստանձնում էր այդ պաշտոնը, նա գիտեր, որ Սահմանադրությամբ ունի այդ իրավունքները։ Հիմա այսօր՝ չորս տարի հետո ասել, որ այդպես է․․․։ Սահմանադրությանը չորս տարվա մեջ է՞ ծանոթացել»,- ասաց Սուքիասյանն՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի ներկայացրած պատճառաբանություններին, մասնավորապես, լիազորությունների սահմանափակ լինելու մասով։

«Ես կարող եմ իմ կողմից ասել, որ բացառում եմ ճնշումները։ Հրաժարականի պատճառները իր անձից կախված են։ Այսինքն՝ պետք է հասկանանք, ինքը ՀՀ-ի հետ ի՞նչ աստիճանի կապ է ունեցել։ Եթե հայ մարդը իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պիտի հասկանամ՝ ՀՀ ի՞նչ աստիճան է վստահում և ինչ աստիճան է սիրում»,- ասաց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։