Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանի գործով ի՞նչ որոշեց դատարանը (տեսանյութ)

«Որոշում կայացվեց Արտյոմ Համբարյանի նկատմամբ կալանքը փոխարինել գրավով՝ 5մլն դրամ, իսկ մյուսների մասով կալանքը պահպանվեց»,-այս մասին ճեպազրույցում ասաց պաշտպանության նախկին Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Պաշտպանը նշեց, որ որևէ կոնկրետ հիմնավորում չի ներկայացվել, իսկ իրենք կարճ ժամկետներում Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնեն։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդագիր էին ներկայկացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը և Քրիստինե Պողոսյանը։

Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյաները մեղադրվում են բանակի համար անպիտան հրթիռներ գնելու գործով։

Մանրամասները՝ տեսանյութում։