Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

Սահմանադրության 142-րդ հոդվածի և ԱԺ սահմանադրական կոնոնակարգ օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայն հանրապետության նածագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշելով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։

«ԱԺ սահմանադրական կանոնակարգ օրենքի 147-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն, եթե հրաժարականից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

Իսկ, եթե հետ չի վերցնում  հրաժարականի մասին իր դիմումը, ապա լիազորությունների դադարման մասին կազմում է արձանագրությունը, որը ստորագրում է և հրապարակում է ԱԺ նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- հայտարարեց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անսպասելի հայտարարեց, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից և ներկայացրեց հրաժարականի մի քանի պատճառ։