Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Այրվել է գարեջրի չգործող գործարանի տանիքը

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 14:10-ին ահազանգ է ստացել, որ Իջևան քաղաքում՝ գարեջրի չգործող գործարանում, հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։21-ին, մարվել՝ 17։15-ին։ Այրվել է տանիքը՝ 1000 քմ։