Բացել լրահոսը Փակել լրահոսը
269676936_4701845419933115_1393996108299050188_n
A A
Պաշտոնական

ՀՀ ավտոճանապարհները՝ ժամը 17։30-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Հրազդանի (Հանքավանում ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Գորիսի (Գորիս-Սիսիան և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Կապանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Անիի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Արթիկի(ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Ախուրյանի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, տեղ-տեղ մերկասառույց է։
 
Գորիս-Սիսիան և Շինուհայրի խաչմերուկից մինչև Հալիձոր ճանապարհահատվածները (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։