Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային վայրեր մուտք գործելու նոր սահմանափակումները (տեսանյութ)

Այսօրվանից հանրային սննդի և հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, մարզասրահ, գրադարան, թանգարան, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություն մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել. ✅ կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, ✅ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, ✅ կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։ Բացառությունների և ստուգման կարգի մանրամասները՝ տեսանյութում