Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԵԿՄ տեսանյութը 32 տարի առաջվա դեպքերի վերաբերյալ (տեսանյութ)

32 տարի առաջ՝ հունվարի 17-19-ը Նախիջեւանի բարձունքից հրետակոծվում էին Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերը։ Ադրբեջանը, օգտագործելով իր հարմարավետ դիրքը վնասել էր Արարատի գինու կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, առանձնատները՝ պատճառելով մարդկային եւ նյութական զգալի կորուստներ։ Նա հաշված օրերի ընթացքում Երասխի սահմանի երկարությամբ զինված ուժեր եւ զինտեխնիկա էր կուտակել։

Երեւանի Անկախության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է Երասխին սպառնացող վտանգի մասին։ Անմիջապես հրապարակից Երասխ են մեկնել կամավորականներ. ձեւավորված աշխարհազորային խմբի ընդհանուր հրամանատարը Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր։

Այդ օրերին թեժ մարտերը էին ընթանում, հայկական կողմը չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել ռազմական խորհրդի նիստ է հրավիրում եւ հունվարի 18-ի ուշ երեկոյան վճռական հարձակման անցնելով դուրս է մղում հակառակորդին, գրավում գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները, ոչնչացնում թշնամու կրակակետերը:

ԵԿՄ