Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման առաջնագիծ զինվոր (2)
A A
Պաշտոնական

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու շրջանի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են ցուցաբերել․ ԱՀ ՔԿ

ԱՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում գործող տարբեր կառույցների թվով 5 պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի և ԱՀ Կառավարության որոշման համապատասխան հոդվածներով սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս  պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ 

ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով