Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր դիվանագիտությունը Ղարաբաղյան գործընթացից Թուրքիան հեռացնելու մասին էր․ Շարմազանով (տեսանյութ)

Հայաստանի հանրապետության երեք իշխանություններն էլ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների են ձգտել։ Բայց երեք նախագահների օրոք էլ Հայաստանի բանակցային դիրքերը պինդ են եղել․ մամուլի ասուլիսին նկատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Այդ ժամանակ Հայաստանը չուներ տարածքային և մարդկային կորուստներ՝ նկատում է Շարմազանովը։

«Նիկոլ Փաշինյանը պառլամենտում վախենում է Շուշին ու Հադրութը անվանել օկուպացված»,- ասում է Շարմազանովը և հավելում՝ իսկ ինչու այսքանից հետո Թուրքիան չպետք է գնա բանակցությունների։ Շարմազանովի պնդմամբ՝ իշխանությունները թե՛ պատերազմից առաջ, և թե՛ դրանից հետո բավարարել են Թուրքիայի բոլոր պայմանները։

Շարմազանովը բացատրում է՝ դիվանագիտության մեջ ամեն ինչ մանրուքներից է կախված, նաև մատնանշում հայկական պատվիրակության մեքենայից դրոշի բացակայության փաստը։

Խոսելով իրենց իշխանությունների ժամանակ հայ-թուրքական բանակցային գործընթացի տարբերություններից, Շարմազանովն ընդգծում է, որ «Ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիան ղարաբաղյան գործընթացից հեռացնելու մասին էր, մինչդեռ այսօր ճիշտ հակառակն է արվում։