Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԳՆ-ի հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերը տարբեր են․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Որևէ հրամանագիր կամ որոշում չկա, որ Ռուբեն Ռուբինյանը հայ-թուրքական բանակցություններում նշանակվել է որպես բանագնաց՝ ԱԺ քառօրյա նիստին իր ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը դա որակեց այսպես՝ «իշխանությունը գաղտագողի գործողություններ է իրականացնում»։

Այնուհետև պատգամավորը հիշեցրեց դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունը, թե շուտով Հայաստանն ու Թուրքիան փոխադարձության սկզբունքով հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Մանուկյանի հարց առաջադրեց՝ եթե Թուրքիայի հայտարարությունից հետո է Հայաստանը որոշում կայացրել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ հենց նույն օրը պարզվեց, թե մեր բանագնացը Ռուբինյանն է։

Մանուկյանի պնդմամբ՝ դա նշանակում է, որ մեր գործողությունները վաղուց համաձայնեցված են եղել Թուրքիայի հետ։

«ԱԺ նախագահը ԱԺ-ի բյուջեով Մոսկվա է գործուղվում, որովհետև գործընթացը մինչև վերջ փնթի է կատարվում։ Փնթի է կատարվում, որովհետև Մոսկվայում բանագնացը դրոշով է գալիս, մերոնք՝ չէ»,- ընգծեց Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը հիշեցրեց նաև բանակցություններից հետո ՀՀ ԱԳՆ կայքում տարածված հաղորդագրությունը, նշելով որ Հանրապետական կուսակցության նախագահ Արմեն Աշոտյանն է նկատել և ֆեյսբուքում գրել, որ հաղորդագրության օտարալեզու տարբերակներում կան բովանդակային տարբերություններ։

«Ցավոք սրտի, փնթիությունը ամեն ինչում կարող է լինել, բայց խոսքը վերաբերում է համազգային հարցին»,- եզրափակեց պատգամավորը։