Ինչպես են Հայաստանում վերամշակում պոլիէթիլենային աղբը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոտ երկու տասնամյակ է, «Նշանիկ» ՍՊԸ-ն զբաղվում է պոլիէթիլենային աղբի վերամշակմամբ։ Հիմնադիրը իրավաբան Տիգրան Բասմաջյանն է։
Թափոնը դասակարգվում է, մաքրվում, լվացվում, աղացվում, գունավորվում, անցնում հատիկավորման սարքի միջով, ապա վերամշակվելուց հետո դառնում նոր արտադրանք։
Տիգրան Բասմաջյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս՝ պոլիէթիլենային աղբը հավաքել, չխառնել սովորական աղբի հետ, կուտակել և հանձնել արտադրամասերին։
2022 թ․ հունվարի 1-ից մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակների կիրառման արգելքը տնտեսվարողին այնքան էլ չի անհանգստացնում։
Ինչպես ինքն է ասում՝ երկրորդային հումքի կիրառման արգելք չկա։ Նման արգելքի դեպքում, խնդիր կունենա ինչպես տնտեսվարողը, այնպես էլ պետությունը։
Առիթն օգտագործելով, Տիգրան Բասմաջյանը ՀՀ քաղաքացիներին հորդորում է բարձր գիտակցություն ցուցաբերել, սկսել դպրոցից կրթել, որ պետք է պահպանել բնությունն ու շրջակա միջավայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։